![]() | Արամ Շավարշի Սոխակյան Ծնվել է 1969 թ․, Ալավերդի քաղաքում: Տեղի թիվ 12 դպրոցն ավարտելուց հետո, 1986 թ․ ընդունվել և 1992 թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Հաշվողական տեխնիկա ֆակուլտետը: 1988-1989 թթ․ ծառայել է խորհրդային բանակում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1987 թ․՝ աշխատելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես լաբորանտ: Հետագայում աշխատել է Ալավերդու Արդշինբանկում՝ որպես հաշվապահ-օպերատոր, հարկային տեսչությունում՝ որպես հարկային տեսուչ, Ալավերդու պղնձաձուլական և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատներում՝ որպես գլխավոր հաշվապահ, ՀՀ մաքսային ծառայության էլեկտրոնային հարթակը պատրաստող «Ֆիպ Սոֆթվեր» ընկերությունում՝ որպես բիզնես-վերլուծաբան: Այժմ աշխատում է «Գրին Հաուզ» և «Էներջի Կոկ» ընկերություններում՝ որպես ֆինանսական վերլուծաբան: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: Է․ փոստ՝ aramsokhakyan@gmail.com Հեռ․՝ +37494341633, +37455341634 |
